Ասլանյան Արայիկ Լենսերի
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975թ. 17 հունիսի, ԼՂՀ ք.Ստեփանակերտ:
Կրթություն
1992թ. ընդունվել է Հայկական պետ. ճարտարագիտական համալսարանը և 1997թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի ռադիոէլեկտրոնային միջոցների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա ֆակուլտետը ստանալով ինժեներ-կոնստրուկտոր-տեխնոլոգ ՌԷՄ որակավորում:
Զինվորական ծառայություն
1992-1994թթ. - ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում:
Աշխատանքային գործունեություն
1997-1999թթ. - ԼՂՀ «Արցախկապ» ՊՁ էլեկտրամեխանիկ
1999թ. հունիսի 17-ից - «Արցախկապ» ՊՓԲԸ ավագ էլեկտրամեխանիկ
1999թ. հուլիսի 01-ից - «Արցախկապ» ՊՓԲԸ ինժեներ
2003թ. օգոստոսի 01-ից - «Արցախկապ» ՊՓԲԸ ավագ ինժեներ
2007թ. հունիսի 01-ից - «Արցախկապ» ՓԲԸ արտադրամասի պետ
2009թ. հունվարի 12-ից - <<Արցախկապ>> ՓԲԸ գլխավոր ինժեներ-արտադրամասի պետ
2020թ. օգոստոսի 01-ից նշանակվել է «Արցախկապ» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ-կոմերցիոն տնօրեն:
Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: